ՓՈՐՁԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
- LILIthSwiss SwissArm
- Nov 5
- 1 min read
Պատկերացրեք, որ մտնում եք մի հյուրանոց, և կարծես թե տեղափոխվում եք մեկ այլ աշխարհ ։ Տվյալ վայրի հոտը, լուսավորությունը, անձնակազմի ջերմությունը՝ այս ամենը ՝ կարծես թե ստեղծվել է առանց ջանքերի։ Բայց այդ անխափան զգացողությունը՞ ինչ է իրենից ներկայացնում, արդյոք ջանքեր չեն ներդրվե՞լ։ Այս ամենը իրականում մանրակրկիտ պլանավորման և կառավարման արդյունք է։ Այս ամենի պատասխանատուն հյուրանոցային ոլորտի մասնագետ՝ հյուրընկալության փորձի գյուտարար։
Ավելին, քան կառավարում։ Սա պարզապես դիվանագիտություն է
Հյուրանոցը ամբողջական էկոհամակարգ է։ Ռեստորաններ, սենյակներ, միջոցառումներ, լոգիստիկա, մարդիկ։ Այն կառավարելը նման է քաղաքի կառավարմանը։ Պատասխանատու անձը միաժամանակ առաջնորդ է, դիվանագետ, նորարար և խնդիրներ լուծող։
Եվ այս հինգ տրիլիոն դոլարանոց ոլորտի մեջ մասնագետները, ովքեր կարող են կանխատեսել հյուրերի կարիքները և ցուցաբերել անհատական մոտեցում, ոչ միայն արժեքավոր են, այլև անհրաժեշտ։ Ճանապարհորդների ավելի քան 70%-ը նշում է, որ պատրաստ են ավելին վճարել անհատականացված ծառայության համար։ Պահանջարկը իրական է, ապագան՝ այստեղ և հիմա։
Դեպի մեծ աշխարհ ուղեկցող Ձեր շվեյցարական անձնագիրը
Մեր հյուրանոցային ադմինիստրացիայի դիպլոմը VET by EHL ծրագրի շրջանակներում պատրաստում է Ձեզ առաջնորդելու աշխարհի ցանկացած վայրում։ EHL-ի կողմից հավաստագրված մասնագետները ակտիվորեն հավաքագրվում են հյուրընկալության ոլորտի առաջատար խմբերի կողմից, քանի որ նրանք առաջնորդվում են ոչ միայն հմտություններով, այլև գերազանցության համաշխարհային չափանիշներով։
Այստեղ դուք կսովորեք ֆինանսական տնօրենի գործառույթներ, մարքեթոլոգի կողմից իրականացվող բրենդինգի քաղաքականություն և հյուրընկալողի հմտություններ։ Հյուրերի կառավարումից առ ռազմավարական կառավարում, դուք կսովորեք գերազանցությամբ իրականացնել տարբեր գործառույթներ՝ հյուրերի մուտքագրումից մինչև դուրսգրում։
Պատրա՞ստ եք ստեղծել և իրականացնել հյուրընկալության հաջողության փորձի հաջորդ մոդելը։ Ձեր փորձը ահա սկսվում է մեր ակադեմիայում։




Comments