
ՀՏՀ
Ունե՞ք հարցեր։ Ահա պատասխանները։
1. Ի՞նչ է SAAH-ը։
SAAH-ը (ՀՇՀԱ)-ը Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիան, նորարարական կրթական հաստատություն է, որը գտնվում է ՀՀ Գյումրի քաղաքում, և առաջարկում է Շվեյցարիայի կողմից հավաստագրված մասնագիտական հյուրընկալության կրթություն ՝ Լոզանի École hôtelière-ի կողմից մշակված համաշխարհային ճանաչում ունեցող VET by EHL ծրագրի միջոցով։
2. Ո՞վքեր են մեր դիմորդները:
18 տարին լրացած ցանկացած անձ, ով ավարտել է ավագ դպրոցն ու մեծ սեր ունի հյուրընկալության ոլորտի և սպասարկման բարձր որակի նկատմամբ: Մենք ողջունում ենք ուսանողներին Հայաստանից, տարածաշրջանից և սփյուռքից:
3. Անգլերենի իմացության ի՞նչ մակարդակ է պահանջվում։
Խորհուրդ է տրվում ունենալ անգլերենի իմացության բազային B1 մակարդակ: Այն ուսանողներին, ում անգլերենի մակարդակը չի համապատասխանում պահանջներին, կարող ենք առաջարկել ինտենսիվ անգլերեն լեզվի դասընթաց հիմնական ծրագրում ընդգրկվելուց առաջ:
4. Ի՞նչ որակավորում կստանամ ավարտելուց հետո։
Շրջանավարտները կստանան միջազգայնորեն ճանաչված VET by EHL վկայական EHL Group-ի կողմից, որը աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման դպրոցն է։
5. Որտե՞ղ է գտնվում Ակադեմիան։
SAAH-ը գտնվում է Շիրակում՝ «Գրանդ Հոթել Ապրիկոտ Գյումրի» հյուրանոցում, ուսանողներին առաջարկելով եզակի հնարավորություն առաջին իսկ օրվանից սովորելու և վերապատրաստվելու հյուրընկալության իրական միջավայրում։
6.Ուսման վարձը ներառում է
Տարեկան 4,500 շվեյցարական ֆրանկի ուսման վարձը ներառում է EHL լիցենզիայի վճարը, բոլոր ուսումնական նյութերը, մասնագիտական հաստատություններ, սեմինարներին և ուսանողների աջակցության ծառայությունները: Կեցության և սնունդի ծախսերը չեն ներառվում ուսման վարձի մեջ:
7. Ինչ կրթաթոշակներ ենք տրամադրում:
SAAH-ը առաջարկում է կարիքահեն կրթաթոշակներ համաշխարհային մակարդակի հյուրընկալության կրթությունը բոլոր արժանի և տաղանդավոր ուսանողների համար հասանելի դարձնելու նպատակով։ Մենք ունենք հատուկ պայմաններ Արցախից տեղահանվածների, պարտադիր զին․ ծառայություն անցած անձանց և կարիքավոր ուսանողների համար։ Դիմե՛ք հնարավորինս շուտ ծրագրում ընգրկվելու համար։
8. Ես գործնական փորձ ձեռք կբերե՞մ ուսման ընթացքում։
Անշուշտ։ SAAH-ը հետևում է «Սովորել՝ գործելով» կրթական մոդելին։ Ուսանողները վերապատրաստվում են իրական հյուրընկալության միջավայրում և օգտվում են ոլորտում առկա աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունից։
9. Ավարտելուց հետո կա՞ն կարիերայի հնարավորություններ:
Այո՛։ SAAH-ը սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային հյուրընկալության գործընկերների հետ աշխատանքի տեղավորման հնարավորություններ առաջարկելու համար։ Մեր նպատակն է յուրաքանչյուր շրջանավարտի դարձնել աշխատունակ ամբողջ աշխարհում։
10. Կարո՞ղ են դիմել միջազգային ուսանողներ:
Այո՛, մենք ողջունում ենք տարածաշրջանից ժամանող և միջազգային ուսանողների, մասնավորապես՝ հարևան երկրներից և հայկական սփյուռքից դիմումներ: Մեր ծրագրերը դասավանդվում են անգլերեն լեզվով:
11. Ինչպե՞ս կարող եմ դիմել։
Դիմեք մեզ՝ մեր կայքում առցանց դիմումի ձևը լրացնելով։ Ձեզանից կպահանջվի ներկայացնել ակադեմիական փաստաթղթեր, մոտիվացիոն նամակ և մասնակցել հարցազրույցի։
12. Ում հետ կարող եմ խորհրդակցել դիմելուց առաջ։
Կապվեք մեզ հետ academy@saah-edu.com էլ․ հասցեով կամ գրանցվեք այստեղ անհատական խորհրդատվության համար։
