
Մեր մասին



Հիմնադրման
Պատմությունը
SAAH-ը հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ պարոն Վահե Գաբրաշի կողմից․ SAAH-ի
առաքելությունն է
ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխան,
գործնականում կիրառելի հյուրընկալության կրթություն,
որը հիմնված է շվեյցարական գերազանցության գաղափարի վրա և հարմարեցված է Հայաստանի օրըստօրե աճող ծառայությունների մատուցման և զբոսաշրջության ոլորտներին, ակադեմիան ուսանողների մոտ ձևավորում է այնպիսի հմտություններ, մտածելակերպ և կարգապահություն, որոնք նպաստում են նրանց զարգացմանը տեղական և համաշխարհային մակարդակով։
Մեր տեսլականն է զարգացնել Հայաստանը՝ որպես հյուրընկալության և սպասարկման գերազանցության տարածաշրջանային կենտրոն՝ միջազգային և տեղական չափանիշներին համապատասխանեցնելով, և կրթելով տվյալ ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը։

Մեր արժեքները
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
Մենք հետևում ենք կրթության և մասնագիտական վարքի ամենաբարձր չափանիշներին
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Մենք ձևավորում ենք պատասխանատվության, ճշտապահության և կարգապահ վարքագիծ
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք կիրառում ենք հյուրընկալության ժամանակակից միտումները և ուսուցման նորագույն մեթոդները
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Մենք գնահատում ենք ազգային ինքնությունը՝ համադրելով այն համաշխարհային լավագույն փորձի հետ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Մենք հավատում ենք ուսումնառողների, գործատուների և համայնքի հետ միասին աճելու և զարգանալու հնարավորությանը

Մեր Թիմը
Նվիրվածություն։ Հմտություն։ Կիրք և եռանդ։
SAAH-ում մեր թիմը առանձնանում է հյուրընկալության, կրթության և առաջնորդության ոլորտներում համաշխարհային փորձ ունեցող եռանդուն մասնագետներով: Նվիրված լինելով գերազանցության, նորարարության և ուսանողների հաջողության նկատմամբ տածած սիրո գաղափարին՝ մենք աշխատում ենք՝ համագործակցելով և նպատակ հետապնդելով զարգացնել հյուրընկալության ոլորտի առաջատարների հաջորդ սերունդը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Վահե Գաբրաշ
Ակադեմիայի հիմնադիր

Խաչիկ Հակոբյան
Գլխավոր տնօրեն

Վաչե Երգաթյան
Ակադեմիայի տնօրեն

Հայկուհի Գևորգյան, PhD
Ակադեմիական ծրագրի ղեկավար

Արտակ Մարգարյան
Ֆինանսական մենեջեր

Ամալյա Թումասյան
Ակադեմիական համակարգող

Արթուր Եսայան
Խոհարարական արվեստի հրահանգիչ

Հասմիկ Ամիրյան
Հյուրընկալության հրահանգիչ

Բակուր Գրիգորյան
Ռեստորանային սպասարկման հրահանգիչ

Մարիամ Վարդանյան
Հաուսքիփինգի հրահանգիչ

ՀետադարձԿապ
Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն
Ամիրյան փող. 4/7-19, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
+374 11 202500
