top of page
Search

Ավելին քան պարզապես ուտեստ։ Ռեստորանային սպասարկման նկատմամբ Ձեր տածած կիրքը վերածեք համաշխարհային կարիերայի

  • Writer: LILIthSwiss SwissArm
    LILIthSwiss SwissArm
  • Nov 5
  • 1 min read

Պատահե՞լ է, որ ճաշեք որևէ ռեստորանում և հիշեք այդ ռեստորանի ոչ միայն համերը: Այլ կատարյալ սպասարկումը, մթնոլորտը, անձնակազմի մոտեցումը, անձնակազմի իրազեկությունը, թե Ձեզ ինչ է անհրաժեշտ, առանց Ձեզ հարցնելու: Այդ փորձը պարզապես բարի բախտ չէ, այլ նախօրոք պլանավորված ծրագիր: Բարի գալուստ մեր ռեստորանային սպասարկման աշխարհ. Մի ծրագիր,  որտեղ հյուրընկալությունը համակցվում է ստեղծագործականությամբ և առաջնորդությամբ:

Տրիլիոն դոլարանոց արդյունաբերություն, որը կարող է սկսվել հենց Ձեզանից

Համաշխարհային սննդի սպասարկման շուկան արժե ավելի քան 3 տրիլիոն դոլար: Տոկիոյի ռուֆթոփ ռեստորանից մինչև Փարիզյան սրճարաններ և կարիբյան հանգստավայրեր, այս արդյունաբերությունը կարիք ունի մասնագետների, ովքեր մատուցում են ոչ միայն սնունդ, այլև ստեղծում են հիշողություններ:

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ռեստորանային սպասարկման մասնագետ լինելու համար այսօր Ձեզ անհրաժեշտ է հոգեբանության, արվեստի և բիզնեսի ոլորտի գիտելիքներ: Դուք յուրաքանչյուր ուտեստ ներկայացնողն եք, յուրաքանչյուր տոնակատարության տրամադրություն կերտողն եք և յուրաքանչյուր հաջող փոփոխության հետևում կանգնած ռազմավարն եք:

Շվեյցարական գերազանցություն, հայկական հոգի

Ձեր համաշխարհային ճանապարհորդությունը կարող է սկսվել այստեղ՝ Գյումրիում, Հայաստանում։ Մենք առաջարկում ենք VET by EHL դիպլոմ՝ համաշխարհային ճանաչում ունեցող ծրագիր, որը մշակվել է 1893 թվականին հիմնադրված լեգենդար EHL Group-ի կողմից: Մեր ակադեմիայում Ձեր ուսուցման շնորհիվ՝ գերազանցության ավանդույթներին տիրապետելը անխուսափելի է։ EHL-ի շրջանավարտները վաստակել են ավելի քան 150 Michelin աստղ, բայց աստղերից այն կողմ կա մտածելակերպ՝ ճշգրտություն, կարեկցանք և գլոբալ տեսլական: Այստեղ դուք կսովորեք, թե ինչպես ծառայությունը վերածել ռազմավարության, իսկ հյուրերի հետ փոխազդեցությունը՝ ազդեցության:

Պատրա՞ստ եք կիրքը վերածել մասնագիտության:

Անկախ նրանից, թե երազում եք շքեղ ռեստորան կառավարելու կամ Ձեր սեփական հայեցակարգի համապատասխան բացելու մասին, սա ձեր մեկնարկային հարթակն է: Շվեյցարական ուսուցումով, գործնական պրակտիկայով և համաշխարհային ցանցին հասանելիությամբ՝ ռեստորանային սպասարկման աշխարհը ձերն է ձևավորելու համար:

 Ձեր ապագան ռեստորանային սպասարակման ոլորտում սկսվում է SAAH-ից: Թող աշխարհը լինի Ձեր ճաշասենյակը:

 

 

 

ree

 
 
 

Comments


Հայ-Շվեյցարական հյուրընկալության ակադեմիա

Լյուքս մակարդակի հյուրընկալության ոլորտի մասնագետների կրթություն համաշխարհային որակի կրթության, փորձի և ոլորտային կապերի միջոցով:

Կոնտակտային տվյալներ

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն

Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

 

+374 11 202500

 

academy@saah-edu.com

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page