top of page
Search

Խոհանոցի ստեղծարարը։ Խոհարարական կարիերայի և արվեստի ակունքները

  • Writer: LILIthSwiss SwissArm
    LILIthSwiss SwissArm
  • Nov 5
  • 1 min read

Ի՞նչն է դարձնում խոհարարին հիանալի մասնագետ։ Լավ խոհարարը տեխնիկան հմտությունների տիրապետող անձ չէ միայն, խոհանոցը դա արվեստ է։ Խոհարարը պարզապես չի պատրաստում բաղադրատոմսերին հետևելով. նա ստեղծում է համերի սիմֆոնիաներ։ Նա հասկանում է, որ թթվայնությունը համը ուժեղացնում է, ուտեստի համը՝ զարմացնում, իսկ ափսեների դասավորվածությունը ստեղծարար պատմություն է։

 

Խոհարարներ, որոնք քաղաքներ են ստեղծում

 

Մասիմո Բոտուրայի նման խոհարարները իրենց ռեստորանները վերածում են համաշխարհային խոհարարական կենտրոնների՝ իրենց քաղաքները դնելով խոհարարական քարտեզի վրա։ Մեր օրերում խոհարարական արվեստը կայունության, նորարարության և առաջնորդության մասին է։ Դուք պարզապես ուտեստներ չեք պատրաստում. ձևավորում եք միտումներ, կառուցում եք բիզնեսներ և պատմում մշակութային պատմություններ սննդի միջոցով։

 

 

 

 

Ձեր խոհանոցը Ձեր ստեղծագործության համար նախատեսված բեմ է

Ժամանակակից խոհարարը պետք է տիրապետի ոչ միայն համի գաղտնիքին։ Թիմերի կառավարում, տեղական բաղադրատոմսեր, զրոյական թափոններով խոհանոցների կառավարում և հյուրերի փորձի ձևավորում, այս ամենը պետք է խոհարարին, այսօրվա խոհարարները նաև գործադիր տնօրեններ են։ Մենք Ձեզ պատրաստում ենք լինել և՛ արվեստագետ, և՛ խոհանոցի ռազմավարական գործիչ։ Մեր խոհարարական արվեստի ծրագրի միջոցով դուք կսովորեք խոհարարական և ռեստորանային տեխնիկաներ, կհասկանաք, թե ինչ ջանքեր է գործադրում յուրաքանչյուր խոհարար ուտեստ պատրաստելիս, և ափսեն սեղանի վրա դասավորելիս։

Անկախ նրանից՝ դուք տապակում եք ծովախեցգետիններ, թե կազմում եք ճաշացանկեր, դուք կիմանաք ոչ միայն «ինչու»-ի պատասխանները, այլև կհասկանաք նաև «ինչպես»-ի պատասխանները ։

Շվեյցարական ճշգրտություն, գլոբալ ազդեցություն

Մեր ուսումնական ծրագիրը կառուցված է շվեյցարական գերազանցության ավանդույթների վրա՝ կարգապահություն, մանրամասն ծրագրված և իսկապես ստեղծագործ ծրագիր։

Ծրագիրը հիմք է կառուցում նրա համար, որպեսզի Ձեզ կարողանաք ղեկավարել և կառավարել խոհանոցներ, բացել Ձեր սեփական ռեստորանները կամ դառնալ խոհարարական նորարար աշխարհի ցանկացած վայրում։

 

 Պատրա՞ստ եք ստեղծել Ձեր սեփական խոհարարական գլուխգործոցը։ Ձեր խոհանոցային սիմֆոնիան սկսվում է հենց մեր ակադեմիայից։

ree

 
 
 

Comments


Հայ-Շվեյցարական հյուրընկալության ակադեմիա

Լյուքս մակարդակի հյուրընկալության ոլորտի մասնագետների կրթություն համաշխարհային որակի կրթության, փորձի և ոլորտային կապերի միջոցով:

Կոնտակտային տվյալներ

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն

Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

 

+374 11 202500

 

academy@saah-edu.com

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page