top of page

Սկսե՛ք հյուրընկալության ոլորտում Ձեր կարիերան

EHL-ի կողմից մշակված, Հայաստանում իրականացվող խոհարարության, ռեստորանների և հյուրանոցների կառավարման լավագույն ուսումնական ծրագրերի միջոցով

White Background

Մեր մասին

Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիան համագործակցում է EHL Group-ի հետ VET by EHL ծրագրի միջոցով մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) իրականացնելու նպատակով, որը տարածաշրջան է բերում հյուրընկալության կրթության շվեյցարական չափանիշները։ Այն համադրում է EHL-ի միջազգային չափանիշները Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության հետ։

 

Ակադեմիան առաջարկում է համաշխարհային մակարդակի մասնագիտական ծրագրեր՝ պատրաստելով  միջազգային հյուրընկալության ոլորտում առաջատար մասնագետներ։ Այն կամուրջ Է հանդիսանում Շվեյցարիայի հյուրընկալության ոլորտի գերազանցության չափանիշների և Հայաստանի զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աճող ներուժի միջև։

Ծրագրեր

Սկսի՛ր քո կարիերան հյուրընկալության ոլորտում նորաբաց միջազգային ակադեմիայում, որը լիցենզավորված է աշխարհի №1 հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL-ի կողմից։ Ակադեմիան գործում է Գյումրիում՝

Գրանդ Հոթել Ապրիկոտ հյուրանոցում։

Портрет шеф-повара
Снимок экрана 2025-06-12 в 22.43.55.png

18 ամիս

«Խոհարարական արվեստ»

Ցուցադրելով խոհարարական նուրբ արվեստ՝ տարբեր խոհանոցների մշակույթի և փորձառության համադրությամբ

Որպես «Խոհարարական արվեստ» մասնագիտական ​​դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և կհմտանաք հետևյալ գործառույթներում.

  • Դուք կզարգացնեք տաք և սառը ուտեստներ պատրաստելու կարողություններ տարբեր խոհանոցներում՝ կիրառելով տարբեր բաղադրատոմսեր և պատրաստման տարբեր մեթոդներ,

  • Դուք կզարգացնեք խոհանոցային աշխատանքներում ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային պայմաններում աշխատելու կարողություն՝ նույնիսկ սթրեսային իրավիճակներում,

  • Դուք կձևավորեք հաճախորդակենտրոն, թիմային, տնտեսապես ու էկոլոգիապես պատասխանատու մտածելակերպ, 

  • Դուք կձևավորեք առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, առողջության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնական սկզբունքների արժևորման վարքագիծ։

Снимок экрана 2025-06-12 в 22.33.39.png
Снимок экрана 2025-06-12 в 22.43.55.png

18 ամիս

«Ռեստորանային սպասարկում»

Զարգացնելով Ռեստորանային սպասարկման բացառիկ փորձառություն՝

փոփ-ափ կոնցեպտների ստեղծման հեռանկարով

Որպես «Ռեստորանային սպասարկում» մասնագիտական ​​դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և կհմտանաք հետևյալ գործառույթներում.

 

  • Դուք կապահովեք ռեստորանի կառավարման կազմակերպումը, վերահսկումը և ծառայությունների որակի մատուցումը,

  • Դուք կցուցաբերեք թիմի կառավարման, ժամանակի պլանավորման և գործառնական գործընթացների համակարգման կարողություններ,

  • Դուք կկիրառեք ստացած տեսական գիտելիքներն ու հմտությունները տարբեր ռեստորանային միջավայրերում արդյունավետ գործելու համար,

  • Դուք կներկայացնեք մասնագիտական վարքագիծ ու որոշումներ կայացնելու կարողությունը գործնական փորձառության միջոցով,

  • Դուք կվերլուծեք սպասարկման գործընթացները և կհիմնավորեք բարելավման հնարավորությունները ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով։

Снимок экрана 2025-06-13 в 08.16.12.png
Снимок экрана 2025-06-12 в 22.43.55.png

18 ամիս

«Հյուրանոցային ադմինիստրացիա»

Ձևավորելով հյուրընկալության ապագան' գերազանցությամբ և միջազգային բարձրակարգ չափանիշներին համապատասխանության տեսլականով

Որպես «Հյուրանոցային ադմինիստրացիա» մասնագիտական ​​դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և հմուտ կլինեք հետևյալ գործառույթներում.

  • Դուք կձևավորեք հյուրընկալության մշակույթ՝ ընդունելով հյուրերին հաստատության ուղեցույցներին համապատասխան և ապահովելով բարձր մակարդակի հաճախորդակենտրոն փորձառություն։

  • Դուք կտիրապետեք մաքրության, տեխնիկական սպասարկման, լվացքատան աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպչական գործառույթներին՝ ներառյալ ներքին գրասենյակի (back-office) բոլոր լոգիստիկ գործընթացները։

  • Դուք կկիրառեք գույքի կառավարման ծրագրերը՝ իրականացնելով ամրագրումներ, մուտք ու ելքի ձևակերպումներ, հաշիվների կազմում և վճարների հավաքագրում։

  • Դուք կզարգացնեք հիգիենայի և աշխատանքային անվտանգության հիմնարար սկզբունքների մասին գիտելիք և կարողություն՝ ապահովելով տարածքների, սարքավորումների և գույքի պահպանությունը, ինչպես նաև խնայողաբար օգտագործելով էներգիան և սարքավորումները։

Առանձնացեք ամբողջ աշխարհում

Ինչո՞ւ ուսանել Ակադեմիայում։

SAAH-ը Հայաստանի առաջին և միակ հյուրընկալության ակադեմիան է, որը լիցենզավորվել է VET by EHL-ի կողմից, որը աշխարհի առաջատար հյուրընկալության դպրոցն է: Գտնվելով Գյումրիում՝ մենք առաջարկում ենք շվեյցարական չափանիշներին համապատասխան մասնագիտական կրթություն խոհարարական արվեստի, ռեստորանային սպասարկման, ինչպես նաև հյուրանոցային ադմինիստրացիայի ոլորտներում: Ձեռք բերեք գործնական փորձ, ստացեք համաշխարհային ճանաչում ունեցող դիպլոմ և սկսեք ձեր կարիերան միջազգային հյուրընկալության ոլորտում:

Стойка регистрации отеля

Մեր գործընկերները

անասնաբույժի լոգո.png
ՀԲԸՄ-Անգլերեն-Ընդլայնված-Սպիտակ.png
ծիրանի-լոգո.png

APRICOT

Hotels and Resorts

Կապ մեզ հետ

Հարցեր ունե՞ք կամ խորհրդատվության կարիք ունե՞ք: Մեր ընդունելության թիմը պատրաստ է օգնել ձեզ. կապվեք մեզ հետ և եկեք միասին սկսենք ձեր ճանապարհորդությունը:

A7_00048-HDR.jpg

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն

Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ, Երևան 0010,

Հայաստանի Հանրապետություն

+374 11 202500

Thanks for submitting!

Հայ-Շվեյցարական հյուրընկալության ակադեմիա

Կոնտակտային տվյալներ

Լյուքս մակարդակի հյուրընկալության ոլորտի մասնագետների կրթություն համաշխարհային որակի կրթության, փորձի և ոլորտային կապերի միջոցով:

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն

Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

 

+374 11 202500

 

academy@saah-edu.com

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page