top of page

6 results found with an empty search

  • About Us | SAAH

    Մեր մասին Հիմնադրման Պատմությունը SAAH-ը հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ պարոն Վահե Գաբրաշի կողմից․ SAAH-ի առաքելությունն է ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխան, գործնականում կիրառելի հյուրընկալության կրթություն, որը հիմնված է շվեյցարական գերազանցության գաղափարի վրա և հարմարեցված է Հայաստանի օրըստօրե աճող ծառայությունների մատուցման և զբոսաշրջության ոլորտներին, ակադեմիան ուսանողների մոտ ձևավորում է այնպիսի հմտություններ, մտածելակերպ և կարգապահություն, որոնք նպաստում են նրանց զարգացմանը տեղական և համաշխարհային մակարդակով։ Մեր տեսլականն է զարգացնել Հայաստանը՝ որպես հյուրընկալության և սպասարկման գերազանցության տարածաշրջանային կենտրոն՝ միջազգային և տեղական չափանիշներին համապատասխանեցնելով, և կրթելով տվյալ ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը։ Մեր արժեքները ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ Մենք հետևում ենք կրթության և մասնագիտական վարքի ամենաբարձր չափանիշներին ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Մենք ձևավորում ենք պատասխանատվության, ճշտապահության և կարգապահ վարքագիծ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք կիրառում ենք հյուրընկալության ժամանակակից միտումները և ուսուցման նորագույն մեթոդները ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ Մենք գնահատում ենք ազգային ինքնությունը՝ համադրելով այն համաշխարհային լավագույն փորձի հետ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Մենք հավատում ենք ուսումնառողների, գործատուների և համայնքի հետ միասին աճելու և զարգանալու հնարավորությանը Մեր Թիմը Նվիրվածություն։ Հմտություն։ Կիրք և եռանդ։ SAAH-ում մեր թիմը առանձնանում է հյուրընկալության, կրթության և առաջնորդության ոլորտներում համաշխարհային փորձ ունեցող եռանդուն մասնագետներով: Նվիրված լինելով գերազանցության, նորարարության և ուսանողների հաջողության նկատմամբ տածած սիրո գաղափարին՝ մենք աշխատում ենք՝ համագործակցելով և նպատակ հետապնդելով զարգացնել հյուրընկալության ոլորտի առաջատարների հաջորդ սերունդը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Վահե Գաբրաշ Ակադեմիայի հիմնադիր Խաչիկ Հակոբյան Գլխավոր տնօրեն Վաչե Երգաթյան Ակադեմիայի տնօրեն Շարլ Էգլի Ինստիտուցիոնալ գործընկեր Հայկուհի Գևորգյան, PhD Ակադեմիական ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյան, PMP® Մարքեթինգի մենեջեր Արտակ Մարգարյան Ֆինանսական մենեջեր Ամալյա Թումասյան Ակադեմիական համակարգող Արթուր Եսայան Խոհարարական արվեստի հրահանգիչ Հասմիկ Ամիրյան Հյուրընկալության հրահանգիչ Բակուր Գրիգորյան Ռեստորանային սպասարկման հրահանգիչ Մարիամ Վարդանյան Հաուսքիփինգի հրահանգիչ ՀետադարձԿապ Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն Ամիրյան փող. 4/7-19, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն academy@saah-edu.com +374 11 202500 First Name Last Name Email Message Thank you for the submission! Send

  • Գլխավոր էջ | SAAH

    Սկսե՛ք հյուրընկալության ոլորտում Ձեր կարիերան EHL-ի կողմից մշակված, Հայաստանում իրականացվող խոհարարության, ռեստորանների և հյուրանոցների կառավարման լավագույն ուսումնական ծրագրերի միջոցով Սկսե՛ք այսօր Մեր մասին Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիան համագործակցում է EHL Group-ի հետ VET by EHL ծրագրի միջոցով մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) իրականացնելու նպատակով, որը տարածաշրջան է բերում հյուրընկալության կրթության շվեյցարական չափանիշները։ Այն համադրում է EHL-ի միջազգային չափանիշները Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության հետ։ Ակադեմիան առաջարկում է համաշխարհային մակարդակի մասնագիտական ծրագրեր՝ պատրաստելով միջազգային հյուրընկալության ոլորտում առաջատար մասնագետներ։ Այն կամուրջ Է հանդիսանում Շվեյցարիայի հյուրընկալության ոլորտի գերազանցության չափանիշների և Հայաստանի զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աճող ներուժի միջև։ Իմանալ ավելին Ծրագրեր Սկսի՛ր քո կարիերան հյուրընկալության ոլորտում նորաբաց միջազգային ակադեմիայում, որը լիցենզավորված է աշխարհի №1 հյուրընկալության կառավարման դպրոցի՝ VET by EHL -ի կողմից։ Ակադեմիան գործում է Գյումրիում՝ Գրանդ Հոթել Ապրիկոտ հյուրանոցում։ 18 ամիս «Խոհարարական արվեստ» մասնագիտական դիպլոմ Ցուցադրելով խոհարարական նուրբ արվեստ՝ տարբեր խոհանոցների մշակույթի և փորձառության համադրությամբ Որպես «Խոհարարական արվեստ» մասնագիտական դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և կհմտանաք հետևյալ գործառույթներում. Դուք կզարգացնեք տաք և սառը ուտեստներ պատրաստելու կարողություններ տարբեր խոհանոցներում՝ կիրառելով տարբեր բաղադրատոմսեր և պատրաստման տարբեր մեթոդներ, Դուք կզարգացնեք խոհանոցային աշխատանքներում ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային պայմաններում աշխատելու կարողություն՝ նույնիսկ սթրեսային իրավիճակներում, Դուք կձևավորեք հաճախորդակենտրոն, թիմային, տնտեսապես ու էկոլոգիապես պատասխանատու մտածելակերպ, Դուք կձևավորեք առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, առողջության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնական սկզբունքների արժևորման վարքագիծ։ Թերթոն INT Թերթոն ARM Դիմել հիմա 18 ամիս «Ռեստորանային սպասարկում» մասնագիտական դիպլոմ Զարգացնելով Ռեստորանային սպասարկման բացառիկ փորձառություն՝ փոփ-ափ կոնցեպտների ստեղծման հեռանկարով Որպես «Ռեստորանային սպասարկում» մասնագիտական դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և կհմտանաք հետևյալ գործառույթներում. Դուք կապահովեք ռեստորանի կառավարման կազմակերպումը, վերահսկումը և ծառայությունների որակի մատուցումը, Դուք կցուցաբերեք թիմի կառավարման, ժամանակի պլանավորման և գործառնական գործընթացների համակարգման կարողություններ, Դուք կկիրառեք ստացած տեսական գիտելիքներն ու հմտությունները տարբեր ռեստորանային միջավայրերում արդյունավետ գործելու համար, Դուք կներկայացնեք մասնագիտական վարքագիծ ու որոշումներ կայացնելու կարողությունը գործնական փորձառության միջոցով, Դուք կվերլուծեք սպասարկման գործընթացները և կհիմնավորեք բարելավման հնարավորությունները ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով։ Թերթոն INT Թերթոն ARM Դիմել հիմա 18 ամիս «Հյուրանոցային ադմինիստրացիա» մասնագիտական դիպլոմ Ձևավորելով հյուրընկալության ապագան' գերազանցությամբ և միջազգային բարձրակարգ չափանիշներին համապատասխանության տեսլականով Որպես «Հյուրանոցային ադմինիստրացիա» մասնագիտական դիպլոմի շրջանավարտ՝ դուք կառանձնանաք հետևյալ վարքագծով և հմուտ կլինեք հետևյալ գործառույթներում. Դուք կձևավորեք հյուրընկալության մշակույթ՝ ընդունելով հյուրերին հաստատության ուղեցույցներին համապատասխան և ապահովելով բարձր մակարդակի հաճախորդակենտրոն փորձառություն։ Դուք կտիրապետեք մաքրության, տեխնիկական սպասարկման, լվացքատան աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպչական գործառույթներին՝ ներառյալ ներքին գրասենյակի (back-office) բոլոր լոգիստիկ գործընթացները։ Դուք կկիրառեք գույքի կառավարման ծրագրերը՝ իրականացնելով ամրագրումներ, մուտք ու ելքի ձևակերպումներ, հաշիվների կազմում և վճարների հավաքագրում։ Դուք կզարգացնեք հիգիենայի և աշխատանքային անվտանգության հիմնարար սկզբունքների մասին գիտելիք և կարողություն՝ ապահովելով տարածքների, սարքավորումների և գույքի պահպանությունը, ինչպես նաև խնայողաբար օգտագործելով էներգիան և սարքավորումները։ Թերթոն INT Թերթոն ARM Դիմել հիմա Առանձնացեք ամբողջ աշխարհում Ինչո՞ւ ուսանել Ակադեմիայում։ SAAH-ը Հայաստանի առաջին և միակ հյուրընկալության ակադեմիան է, որը լիցենզավորվել է VET by EHL-ի կողմից, որը աշխարհի առաջատար հյուրընկալության դպրոցն է: Գտնվելով Գյումրիում՝ մենք առաջարկում ենք շվեյցարական չափանիշներին համապատասխան մասնագիտական կրթություն խոհարարական արվեստի, ռեստորանային սպասարկման, ինչպես նաև հյուրանոցային ադմինիստրացիայի ոլորտներում: Ձեռք բերեք գործնական փորձ, ստացեք համաշխարհային ճանաչում ունեցող դիպլոմ և սկսեք ձեր կարիերան միջազգային հյուրընկալության ոլորտում: Դիմել հիմա Մեր գործընկերները APRICOT Hotels and Resorts Կապ մեզ հետ Հարցեր ունե՞ք կամ խորհրդատվության կարիք ունե՞ք: Մեր ընդունելության թիմը պատրաստ է օգնել ձեզ. կապվեք մեզ հետ և եկեք միասին սկսենք ձեր ճանապարհորդությունը: Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն academy@saah-edu.com +374 11 202500 First Name Last Name Email Message Send Thanks for submitting! Facebook X Instagram Linkedin

  • Մեր Գործընկերները | SAAH

    Ամբողջական պատմություն Մեր գործընկերները SAAH-ում մենք հպարտորեն նշում ենք, որ համագործակցում ենք բացառիկ հաստատությունների հետ, որոնք առանձնանում են հյուրընկալության ոլորտում առկա կրթության գերազանցությամբ: Մեր գործընկերները որդեգրել են համաշխարհային չափանիշներ, ինչպես նաև ցուցաբերել են ոլորտի փորձագիտություն և նորարարական աջակցություն մեր ուսանողների ուսուցման որակը բարձրացնելու համար: VET by EHL SAAH-ը հպարտ է նշել, որ լիցենզավորված է VET by EHL-ի կողմից, որը EHL Group-ի (École hôtelière de Lausanne) մասնագիտական ուսուցման մոդելն է և համարվում է աշխարհի թիվ 1 հյուրընկալության կառավարման դպրոցը: VET by EHL-ը հյուրընկալության կրթության շվեյցարական գերազանցությունը ներկայացնում է զարգացող երկրներին ստանդարտացված, համաշխարհային ճանաչում ունեցող ուսումնական ծրագրերի միջոցով: Այս գործընկերությունը SAAH-ին հնարավորություն է տալիս առաջարկել կառուցողական ուսումնական ճանապարհ՝ հիմնական, միջին և առաջատար մակարդակներով, որոնք ավարտելուց հետո ձեռք կբերեք համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական դիպլոմ: EHL-ի բացառիկ ուսուցման կառավարման համակարգի միջոցով մատուցվող բովանդակության և EHL-ի «Մարզիչների վերապատրաստում» ծրագրի միջոցով հավաստագրված դասախոսների շնորհիվ՝ SAAH-ի ուսանողներին հասանելի է նույն կրթական որակը և հեղինակությունը, որը բնորոշ է շվեյցարական հյուրընկալությանը ամբողջ աշխարհում: ՀԲԸՄ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) , որը աշխարհի ամենամեծ հայկական ոչ առևտրային կազմակերպությունն է, Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի հպարտ համահիմնադիրն է: ՀԲԸՄ-ն նվիրված է հայկական ժառանգության պահպանմանը տարբեր կրթական, մշակութային, մարդասիրական և համայնքային զարգացման ծրագրերի միջոցով: Այս գործընկերության միջոցով SAAH-ը կատարում է համարձակ քայլ Հայաստանի աճող հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում հմուտ, վստահ և համաշխարհային մակարդակով մրցունակ աշխատուժ կառուցելու գործում: ՀԲԸՄ-ի հետ միասին մենք ոչ միայն մասնագետներ ենք պատրաստում, այլև ձևավորում ենք ծառայությունների ոլորտի առաջնորդների հաջորդ սերունդը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Ապրիկոտ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գրասենյակը գտնվում է «Գրանդ Հոթել Ապրիկոտ» հյուրանոցում , որը Հայաստանի առաջատար հյուրընկալության ուղղություններից մեկն է։ Այս գործընկերությունը մարմնավորում է մեր «Սովորել՝ գործելով» փիլիսոփայությունը՝ թույլ տալով ուսանողներին առաջին օրվանից սովորել լիարժեք գործող բարձրակարգ հյուրանոցային միջավայրում։ Հյուրընկալության կրթությունը հյուրանոցային իրական միջավայրում ներդնելով՝ SAAH-ը հավաստիանում է, որ ուսանողները ձեռք կբերեն իրական համաշխարհային փորձ, ոլորտային կարգապահություն և հյուրակենտրոն մտածողություն իրենց ուսուցման յուրաքանչյուր փուլում։ «Գրանդ Հոթել Ապրիկոտ»-ի հետ միասին մենք ձևավորում ենք հյուրընկալության մասնագետների նոր սերունդ, որոնք պատրաստ են գերազանցություն ապահովել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

  • Ծրագրեր | SAAH

    Ծրագրեր Փնտրու՞մ եք համաշխարհային մակարդակի ուսուցում հյուրընկալության ոլորտում: Կարող եք այն գտնել Հայաստանում՝ Շիրակի մարզում: Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան ստեղծելու համար մենք համագործակցում ենք EHL -ի՝ աշխարհի առաջատար հյուրընկալության դպրոցի հետ, որը լիցենզավորված է VET by EHL-ի կողմից: Այստեղ դուք կարող եք զարգացնել հյուրանոցային և ռեստորանային ոլորտներում անհրաժեշտ մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։ Մենք ձևավորում ենք այն հմտություններն ու գիտելիքները, որոնք շրջանավարտներին հնարավորություն կընձեռեն կոմպետենտ կերպով իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Խոհարարական արվեստ Ռեստորանային սպասարկում Հյուրանոցային ադմինիստրացիա Խոհարարական արվեստ Դիմել հիմա Դիմել հիմա Հաջողակ շրջանավարտները տիրապետում են տարբեր խոհանոցներում լիարժեք գործելու համար անհրաժեշտ կարողություններին և գիտելիքներին՝ հետևելով առաջնակարգ խոհարարական գործունեության չափանիշներին: Շրջանավարտները համապարփակ պատկերացում կունենան, թե ինչպես է գործում պրոֆեսիոնալ խոհանոցը և ինչ գործիքներ են օգտագործվում, և լավ պատրաստված են ոլորտ մուտք գործելու և կարճ ժամանակահատվածում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար: Ինչ կսովորեք դուք Խոհարարական դիպլոմի ակադեմիայի շրջանավարտները ձեռք կբերեն հետևյալ հմտությունները և կառանձնանան հետևյալ վարքագծով. Նրանք կպատրաստեն տաք և սառը ուտեստներ՝ հետևելով տարբեր բաղադրատոմսերի և պատրաստման տարբեր մեթոդների։ Նրանք կցուցաբերեն խոհանոցում ինքնուրույն և թիմով աշխատելու կարողություն, նույնիսկ՝ սթրեսային իրավիճակներում։ Նրանք արդեն հաշվի կառնեն և կգործեն հաճախորդների ցանկություններին համապատասխան՝ ցուցաբերելով թիմային ոգի և հետևելով տնտեսական և շրջակա միջավայրի պաշտպանության մտածելակերպի։ Նրանք կտիրապետեն աշխատանքի անվտանգության, առողջության պաշտպանության և շրջակա միջավայրի պաշտպանության սկզբունքներին։ Վկայականը կարող եք ձեռք բերել 6 ամսում, իսկ դիպլոմը կարող եք ձեռք բերել վկայականի երեք մակարդակներն ավարտելուց 12-ից 18 ամիս անց։ Դիպլոմը կարող է ձեռք բերվել ավելի կարճ ժամանակահատվածում, եթե ուսանողը հանձնում է փորձառական ուսուցման ճանաչման քննությունը և ունի նախկին աշխատանքային փորձ՝ 2 տարվա աշխատանքային փորձ միջին մակարդակում ընդունվելու համար և 3 տարվա աշխատանքային փորձ առաջատար մակարդակում ընդունվելու համար։ Դասընթացի բովանդակությունը լիցենզավորված անձի համալսարանական տարածքում տարածվում է բացառապես VET-ի միջոցով՝ EHL-ի ուսուցման կառավարման համակարգի (LMS) միջոցով: Ուսումնական նյութը ստեղծվել և լրացվել է EHL դասախոսների կողմից: EHL խորհրդատվական ծառայությունը պատասխանատու է մարզիչներին «Մարզիչին վերապատրաստելու» ծրագրի միջոցով վերապատրաստելու համար, որը կենտրոնանում է EHL-ի կողմից ճանաչված ֆասիլիտատոր դառնալու համար անհրաժեշտ գործնական հմտությունների և մտածելակերպի վրա: Պրակտիկաները և աշխատանքային վերապատրաստումը օգտագործվում են գիտելիքները, հմտությունները և մտածելակերպը ամրապնդելու համար։ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Գործնական աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, ինչպես նաև ինքնուրույն ուսուցում, տեսական և գործնական պարապմունքներ։ 3 ամիս պրակտիկա Ովքեր կարող են դիմել 18+ տարին լրացած անձինք առանց հյուրընկալության ոլորտում առկա որևէ փորձի Շրջանավարտի գիտելիքները և հմտությունները Շրջանավարտը կարող է շարունակել իր գործունեությունը Միջին օղակում կամ զբաղեցնել ղեկավար պաշտոն։ Վկայական Հիմնական վկայական։ Այս վկայականի շրջանակներում ուսանողները ձեռք կբերեն մասնագիտական խոհանոցում աշխատելու համար անհրաժեշտ հիմնական հմտություններ: Ձեռք բերված գիտելիքները կամրապնդվեն ուղղորդվող գործնական սեմինարների և գործնական աշխատանքի միջոցով: Ծրագրի տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, իրականացված ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական պարապմունքներով։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Շրջանավարտի հմտություններ Շարունակեք ուսումը առաջատար մակարդակում կամ վերադարձեք ոլորտ՝ ավելի բարձր պաշտոն ստանձնելով։ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամիս տևողությամբ դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, որոնք լրացվում են ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական դասավանդմամբ։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 3+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։։ Շրջանավարտի հմտություններ Վերադարձեք ոլորտ՝ 1-2 տարի հետո ղեկավարի պաշտոն ստանձնելու հեռանկարով, կամ շարունակեք ուսումը բարձրագույն դիպլոմով կամ բակալավրիատում։ Դիմել հիմա Հյուրանոցային ադմինիստրացիա Դիմել հիմա Դիմել հիմա Ծրագրի շրջանավարտները կկարողանան ցուցադրել հյուրանոցների սենյակների սպասարկման բաժնի տարբեր ոլորտներում լիարժեք գործելու համար անհրաժեշտ գիտելիքները՝ հետևելով առաջին կարգի հյուրանոցային գործունեության չափանիշներին: Հաջողակ շրջանավարտները կարող են աշխատել ընդունարանում կամ հյուրանոցների տնտեսության այլ բաժիններում, և նրանք լավ պատրաստված են ոլորտ մուտք գործելու և կարճ ժամանակահատվածում կարևոր պաշտոն ստանձնելու համար: Ինչ կսովորեք Դուք Հյուրանոցային ադմինիստրացիայի ծրագրի շրջանավարտները կհմտանան և կցուցաբերեն հետևյալ վարքագիծ. Որպես հյուրընկալողներ՝ նրանք կողջունեն հյուրերին հաստատության ուղեցույցներին համապատասխան և կձևավորեն հաճախորդների հյուընկալման փորձառություն: Նրանք կստանձնեն մաքրության, սպասարկման և լվացքատան աշխատանքները, կգիտացկեն դրանց կարևորությունը, ինչպես նաև կազմակերպչական առաջադրանքների կարևորությունը, ներառյալ բոլոր ներքին գործողությունների լոգիստիկան: Նրանք կկարողանան արդյունավետորեն օգտագործել գույքի կառավարման համակարգը, ինչպես նաև կատարել ամրագրումներ, գրանցումներ և դուրսգրումներ, կազմել հաշիվներ և հավաքագրել եկամուտներ Նրանք կտիրապետեն հիգիենայի և աշխատանքային անվտանգության սկզբունքներին: Նրանք կապահովեն տարածքի և սարքավորումների պահպանումը, ինչպես նաև էներգիայի և սարքավորումների խնայողական օգտագործումը։ Նրանք կկարողանան պատրաստել սննդի և խմիչքի մատուցումը՝ թե՛ ամենօրյա սպասարկման, թե՛ միջոցառումների ժամանակ, և կկարողանան խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին համապատասխան խմիչքների վերաբերյալ։ Հիմնական Միջին Առաջատար Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, ինչպես նաև ինքնուրույն ուսուցում, տեսական և գործնական պարապմունքներ։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 18+ տարի լրացած անձինք առանց հյուրընկալության ոլորտում առկա որևէ փորձի Շրջանավարտի կարիերայի հնարավորություն Պաշտոն միջին մակարդակում կամ այլ կարևոր պաշտոններ։ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, լրացված ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական պարապմունքներով։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Հեռանկարներ Շարունակեք ուսումը առաջադեմ մակարդակում կամ վերադարձեք ոլորտ՝ ավելի առաջադեմ դիրքում։ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամիս տևողությամբ դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, որոնք լրացվում են ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական դասավանդմամբ։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 3+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Հեռանկարներ Վերադարձեք ոլորտ՝ 1-2 տարի հետո ղեկավարի պաշտոնի հեռանկարով, կամ շարունակեք ուսումը բարձրագույն դիպլոմով կամ բակալավրիատում։ Դիմել հիմա Ռեստորանային սպասարկում Դիմել հիմա Դիմել հիմա Ծրագրի շրջանավարտները կկարողանան ցուցադրել ռեստորանային տարբեր միջավայրերում լիարժեք գործելու և աշխատելու համար անհրաժեշտ կարողություններ՝ հետևելով առաջնակարգ ռեստորանային չափանիշներին: Հաջողակ շրջանավարտները լիարժեք պատկերացում կունենան նրա մասին, թե ինչպես է իրականացվում ռեստորանային սպասարկումը, և թե ինչ գործիքներ են անհրաժեշտ հաջողության հասնելու համար, մեր շրջանավարտները լիարժեք պատրաստված են ոլորտ մուտք գործելու և կարճ ժամանակահատվածում կարևոր պաշտոն ստանձնելու համար: Ինչ կսովորեք դուք Ռեստորանային սպասարկում ծրագրի շրջանավարտները ձեռք կբերեն հետևյալ հմտությունները, և կդրսևորեն հետևյալ վարքագիծը։ Որպես հյուրընկալողներ՝ նրանք կկազմակերպեն միջոցառումներ՝ հաստատության ուղեցույցներին համապատասխան և կապահովեն ռեստորանային տարածքի դասավորությունը համապատասխան չափանիշներով, ինչպես նաև կապահովեն պատշաճ հյուրընկալ մթնոլորտ։ Իրենց անհատականության շնորհիվ՝ նրանք կստեղծեն հաճելի մթնոլորտ և կապահովեն իրենց հաճախորդների բարեկեցությունը: Նրանք կբացահայտեն իրենց հյուրերի կոնկրետ կարիքները և կկարողանան համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք բավարարելու համար: Նրանք կպատրաստեն ռեստորանային սպասարկումը, ինչպես ամենօրյա սպասարկման, այնպես էլ միջոցառումների համար, և խորհրդատվություն կտրամադրեն հաճախորդներին համապատասխան խմիչքների վերաբերյալ: Նրանք կպատրաստեն և կմատուցեն կոկտեյլներ, ինչպես նաև այլ ըմպելիքներ հաճախորդների համար։ Նրանք կկարողանան օգտագործել ամրագրման, պատվերների և դրամարկղային համակարգերը, կազմել հաշիվներ, և հավաքագրել եկամուտներ։ Նրանք կտիրապետեն հիգիենայի և աշխատանքային անվտանգության սկզբունքներին։ Նրանք կապահովեն տարածքի, սարքավորումների արժեքը պահպանումը, ինչպես նաև էներգիայի ու սարքավորումների խնայողաբար օգտագործումը։ Վկայականը կարելի է ստանալ 6 ամսում, իսկ դիպլոմը՝ վկայականի երեք մակարդակներն ավարտելուց հետո՝ 12-ից 18 ամիս անց։ Դիպլոմը կարելի է ստանալ ավելի կարճ ժամանակահատվածում, եթե ուսանողը հանձնել է Փորձառական ուսուցման ճանաչման քննությունը և ունի աշխատանքային փորձ. 2 տարվա աշխատանքային փորձ՝ միջանկյալ մակարդակում անմիջական ընդունելության համար և 3 տարվա աշխատանքային փորձ՝ առաջադեմ մակարդակում անմիջական մ համար։ Դասընթացի բովանդակությունը տարածվում է լիցենզավորված անձի համալսարանական տարածքում բացառապես VET-ի միջոցով՝ EHL-ի ուսուցման կառավարման համակարգի (LMS) միջոցով։ Ուսումնական նյութը ստեղծվել է EHL դասախոսների կողմից և լրացվում դասախոսի կողմից։ EHL Advisory-ն պատասխանատու է մարզիչների վերապատրաստման համար «Train the Trainer» ծրագրի միջոցով, որը կենտրոնանում է EHL-ի կողմից ճանաչված ֆասիլիտատոր դառնալու համար անհրաժեշտ գործնական հմտությունների և մտածելակերպի վրա։ Գիտելիքները, հմտությունները և մտածելակերպը ամրապնդելու համար օգտագործվում են պրակտիկաներ և աշխատանքային վերապատրաստումներ։ Հիմնական Միջին Առաջատար Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, լրացված ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական պարապմունքներով։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 18+ տարի լրացած անձինք առանց հյուրընկալության ոլորտում առկա որևէ փորձի Շրջանավարտի հմտություններ, կարիերայի հեռանկարներ Շարունակել Միջին մակարդակում կամ զբաղեցնել այլ կարևոր պաշտոններ։ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձև Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամսվա դասընթացներ Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցում, լրացված ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական դասավանդմամբ 3 ամսվա պրակտիկա Ով կարող է դիմել 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Հեռանկարներ Շարունակել առաջադեմ մակարդակում կամ վերադառնալ ոլորտ՝ ավելի բարձր պաշտոն ստանձնելով։ Վկայական Միջին մակարդակ։ Ռեստորանում ինքնուրույն աշխատելու հմտություններ ձեռք բերելուց հետո ուսանողները ձեռք կբերեն տարբեր ռեստորանային միջավայրերում աշխատելու կարողություններ։ Ուղղորդվող գործնական սեմինարների և հյուրընկալության ոլորտում աշխատանքի վրա հիմնված համադրությունը թույլ կտա ուսանողներին գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Տևողություն 6 ամիս Ուսուցման ձևը Աշխատանքի վրա հիմնված ուսուցում. 3 ամիս տևողությամբ դասընթացներ Գյումրու «Ծիրան» հյուրանոցում, որոնք լրացվում են ինքնուրույն ուսուցմամբ, տեսական և գործնական դասավանդմամբ։ 3 ամիս պրակտիկա Ով կարող է դիմել 3+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Ավարտականի պրոֆիլ։ Վերադարձեք ոլորտ՝ 1-2 տարի հետո ղեկավարի պաշտոնի հեռանկարով, կամ շարունակեք ուսումը բարձրագույն դիպլոմով կամ բակալավրիատով։ Դիմել հիմա

  • ՀՏՀ | SAAH

    ՀՏՀ Ունե՞ք հարցեր։ Ահա պատասխանները։ 1. Ի՞նչ է SAAH -ը։ SAAH-ը (ՀՇՀԱ)-ը Հայ-Շվեյցարական Հյուրընկալության Ակադեմիան , նորարարական կրթական հաստատություն է, որը գտնվում է ՀՀ Գյումրի քաղաքում, և առաջարկում է Շվեյցարիայի կողմից հավաստագրված մասնագիտական հյուրընկալության կրթություն ՝ Լոզանի École hôtelière-ի կողմից մշակված համաշխարհային ճանաչում ունեցող VET by EHL ծրագրի միջոցով։ 2. Ո՞վքեր են մեր դիմորդները: 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ավարտել է ավագ դպրոցն ու մեծ սեր ունի հյուրընկալության ոլորտի և սպասարկման բարձր որակի նկատմամբ: Մենք ողջունում ենք ուսանողներին Հայաստանից, տարածաշրջանից և սփյուռքից: 3. Անգլերենի իմացության ի՞նչ մակարդակ է պահանջվում։ Խորհուրդ է տրվում ունենալ անգլերենի իմացության բազային B1 մակարդակ : Այն ուսանողներին, ում անգլերենի մակարդակը չի համապատասխանում պահանջներին, կարող ենք առաջարկել ինտենսիվ անգլերեն լեզվի դասընթաց հիմնական ծրագրում ընդգրկվելուց առաջ: 4. Ի՞նչ որակավորում կստանամ ավարտելուց հետո։ Շրջանավարտները կստանան միջազգայնորեն ճանաչված VET by EHL վկայական EHL Group-ի կողմից, որը աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման դպրոցն է։ 5. Որտե՞ղ է գտնվում Ակադեմիան։ SAAH-ը գտնվում է Շիրակում՝ «Գրանդ Հոթել Ապրիկոտ Գյումրի» հյուրանոցում, ուսանողներին առաջարկելով եզակի հնարավորություն առաջին իսկ օրվանից սովորելու և վերապատրաստվելու հյուրընկալության իրական միջավայրում։ 6.Ուսման վարձը ներառում է Տարեկան 4,500 շվեյցարական ֆրանկի ուսման վարձը ներառում է EHL լիցենզիայի վճարը, բոլոր ուսումնական նյութերը, մասնագիտական հաստատություններ, սեմինարներին և ուսանողների աջակցության ծառայությունները: Կեցության և սնունդի ծախսերը չեն ներառվում ուսման վարձի մեջ: 7. Ինչ կրթաթոշակներ ենք տրամադրում: SAAH-ը առաջարկում է կարիքահեն կրթաթոշակներ համաշխարհային մակարդակի հյուրընկալության կրթությունը բոլոր արժանի և տաղանդավոր ուսանողների համար հասանելի դարձնելու նպատակով։ Մենք ունենք հատուկ պայմաններ Արցախից տեղահանվածների, պարտադիր զին․ ծառայություն անցած անձանց և կարիքավոր ուսանողների համար։ Դիմե՛ք հնարավորինս շուտ ծրագրում ընգրկվելու համար։ 8. Ես գործնական փորձ ձեռք կբերե՞մ ուսման ընթացքում։ Անշուշտ։ SAAH-ը հետևում է «Սովորել՝ գործելով» կրթական մոդելին։ Ուսանողները վերապատրաստվում են իրական հյուրընկալության միջավայրում և օգտվում են ոլորտում առկա աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունից ։ 9. Ավարտելուց հետո կա՞ն կարիերայի հնարավորություններ: Այո՛։ SAAH-ը սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային հյուրընկալության գործընկերների հետ աշխատանքի տեղավորման հնարավորություններ առաջարկելու համար։ Մեր նպատակն է յուրաքանչյուր շրջանավարտի դարձնել աշխատունակ ամբողջ աշխարհում ։ 10. Կարո՞ղ են դիմել միջազգային ուսանողներ: Այո՛, մենք ողջունում ենք տարածաշրջանից ժամանող և միջազգային ուսանողների , մասնավորապես՝ հարևան երկրներից և հայկական սփյուռքից դիմումներ: Մեր ծրագրերը դասավանդվում են անգլերեն լեզվով: 11. Ինչպե՞ս կարող եմ դիմել։ Դիմեք մեզ՝ մեր կայքում առցանց դիմումի ձևը լրացնելով։ Ձեզանից կպահանջվի ներկայացնել ակադեմիական փաստաթղթեր, մոտիվացիոն նամակ և մասնակցել հարցազրույցի։ 12. Ում հետ կարող եմ խորհրդակցել դիմելուց առաջ։ Կապվեք մեզ հետ academy@saah-edu.com էլ․ հասցեով կամ գրանցվեք այստեղ անհատական խորհրդատվության համար։ Իմանալ ավելին

  • Դիմումի ձև | SAAH

    Դիմել հիմա

Հայ-Շվեյցարական հյուրընկալության ակադեմիա

Լյուքս մակարդակի հյուրընկալության ոլորտի մասնագետների կրթություն համաշխարհային որակի կրթության, փորձի և ոլորտային կապերի միջոցով:

Կոնտակտային տվյալներ

Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոն

Ամիրյան փող. 4/7, 19 սենյակ

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

 

+374 11 202500

 

academy@saah-edu.com

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page